Մինչ կամփոփենք «տարվա թռչուն 2024» հանրային քվեարկության արդյունքները, եկեք ծանոթանանք Աբովյանի Սամվել Անտոնյանի անվան N 8 հիմնական դպրոցի 8բ դասարանի աշակերտների կողմից կազմակերպված միջոցառմանը («կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի՝ Անահիտ Իսպիրյան)։
Էկոկրթական արշավի շրջանակներում աշակերտները իրենց ուսուցչուհու նախաձեռնությամբ պատրաստել էին պաստառներ՝ պատմելով թեկնածու թռչնատեսակների մասին և կազմակերպվել էին քվեարկություն դպրոցում, որին մասնակցել է 370 աշակերտ։
Քվեարկությունն ամփոփվել գեղեցիկ միջոցառմամբ։
Շնորհակալ ենք դպրոցի «կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի՝ Անահիտ Իսպիրյանին հոգատարության և ցուցաբերած նախաձեռնողականության համար։