2024 թվականի տարվա թռչնի քվեարկությունը մեկնարկել է, ինչը նշանակում է, որ ժամանակն է`
- ծանոթանալու արշավի մանրամասներին,
- դրա կարևորությանը,
- նախորդ տարիներին ընտրված թռչնատեսակների առանձնահատկություններին,
- այս տարվա թեկնածուներին։
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 7-ին՝ ժ․ 19։00-ին The LOFT-ում (հասցե՝ Մոսկովյան 3)
Մուտքը՝ անվճար։
Հանդիպումը կվարեն՝
- Լևոն Հարությունյանը՝ թռչնաբանական ծրագրերի ղեկավար
- Լուսինե Աղաջանյանը՝ կենսաբազմազանության պահպանման ծրագրերի ղեկավար
Մասնակցությունդ հաստատելու համար խնդրում ենք լրացնել հայտը։
Հիշեցնենք, որ տարվա թռչնի օգտին կարող եք քվեարկել մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ։