Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում
/ Պարունակություն / Տարվա թռչուն 2024․ քվեարկություն

Տարվա թռչուն 2024․ քվեարկություն

2024 թվականի տարվա թռչնի քվեարկության 2-րդ փուլի մեկնարկը տրված է։

  • Քվեարկի՛ր նախընտրելի թռչնատեսակի օգտին՝ սեղմելով այստեղ։
  • Ընտրված թռչնատեսակի նկարը տեղադրի՛ր քո story բաժնում՝ նշելով մեր ինստագրամյան/ֆեյսբուքյան էջը։

Քվեարկությունը կտևի մինչև նոյեմբերի 15-ը՝ ներառյալ։

Ամեն աշխատանքային օր՝ ժ․ 17։00-ին պատահականության սկզբունքով կընտրվի մեկ հոգի, ով մեր կողմից կստանա խրախուսական նվեր:

Հիշեցնենք, որ Ֆեյսբուքյան և ինստագրամյան օգտատերերի կողմից առաջարկվել է 33 թռչնատեսակ, որոնց շուրջ իրականացվել է քվեարկություն սոցիալական ցանցերում և մի շարք միջոցառումների ընթացքում։ Քվեարկության արդյունքում ունենք 2024 թվականի տարվա թռչնի 5 թեկնածու՝

  • անտառային աղավնի (առաջարկված Ռազա Ղազարյանի կողմից),
  • բալոբան (առաջարկված Ռուբեն Բաղրամյանի կողմից),
  • կանաչ մեղվակեր (առաջարկված Վահրամ Մխիթարյան կողմից),
  • հայկական որոր (առաջարկված Սաթենիկ Մացակյան կողմից),
  • սպիտակապոչ արծիվ (առաջարկված Սուսաննա Նազարեթյան կողմից)։

Առաջիկայում կկապվենք առաջարկները ներկայացրած անձանց հետ խոստացված նվերները փոխանցելու համար։