Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը և Ակբա բանկը ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի արդյունքները։
Մրցույթի ընթացքում հաշվի են առնվել հայտատուների սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հեռանկարներն ու պրոդուկտի նկատմամբ հետաքրքրության աճը, ծրագրերի բնապահպանական ազդեցությունը, ծրագրերի կարճատև ու երկարատև նպատակները, մոտիվացիան, ռիսկերը:
Այս տարի ծրագրի աջակցությամբ սերտիֆիկացում կստանա 13 ՓՄՁ և անհատ տնտեսվարող։
«Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի հաղթող տնտեսվարողներն են՝
1. Նարեկ Հովհաննիսյան (մեղվաբուծություն)
2. Սամվել Հակոբյան (չրերի արտադրություն)
3. Նաիրա Համբարձումյան (մրգերի մշակություն)
4. Նաիրի Գալստյան (մեղվաբուծություն)
5. Սուրեն Գրիգորյան (բանջարեղենի մշակություն)
6. Աշոտ Ղազարյան (հացահատիկի մշակություն)
7. Վիգեն Մնացականյան (մեղվաբուծություն)
8. Ներսես Մանուկյան (մեղվաբուծություն)
9. Արեգ Գալստյան (թեյերի արտադրություն)
10. Լևոն Պարոնյան (հացահատիկի մշակություն)
11. Վարդան Քոչարյան (մեղվաբուծություն)
12. Հայարփի Հակոբյան (մեղվաբուծություն)
13.Գոհար Մովսիսյան (հացահատիկի և բանջարեղենի մշակություն)։