Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն իր գործունեության առաջին իսկ օրվանից պատասխանատվություն է ստանձնել ուսումնասիրելու Հայաստանի կենսաբազմազանությունը։
Այս նպատակին են ուղղված մի շարք ծրագրեր, որոնց շրջանակներում կազմակերպության կոմպետենտ, գրագետ և փորձառու մասնագետները, կիրառելով ժամանակակից մոտեցումներին համապատասխան հուսալի մեթոդներ, արդյունավետ կերպով բացահայտում են առկա հիմնախնդիրներն ու մշակում դրանց լուծմանն ուղղված համապատասխան միջոցառումները։
Աշխատանքների շրջանակներում համագործակցելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ոլորտի պետական ու ոչ պետական կառույցների հետ՝ կազմակերպությունը հանձն է առել նպաստելու ոլորտի զարգացմանը և գործունեության՝ ուղղված ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ բարօրությանը։