/ Պարունակություն / Տարվա թռչուն 2025

Տարվա թռչուն 2025

Գերմանիայում արդեն մեկնարկել է «Տարվա թռչուն» ամենամյա բնապահպանական արշավի քվեարկության փուլը (Թեկնածուները՝ հղմամբ
Իսկ Հայաստանու՞մ։

Այո, սեպտեմբերի 6-ին այն կմեկնարկի նաև Հայաստանում հետևյալ ընթացակարգով՝

  • առաջին փուլում մասնակիցները կարող են առաջադրել թռչնատեսակ NABU հայաստանյան մասնաճյուղի վեբ կայքում՝ հատուկ ձևանմուշով։ Առաջադրման ցանկում ընդգրկված են Հայաստանում բնադրվող բոլոր թռչունները, որոնք վերջին 10 տարիներին չեն ընտրվել որպես «Տարվա թռչուն»․ այն անձինք, ովքեր առաջինը կառաջադրեն տվյալ թռչնատեսակը, կստանան հատուկ նվեր կազմակերպության կողմից։ Յուրաքանչյուր մասնակից կարող է առաջադրել միայն մեկ թռչնատեսակ։
  • Երկրորդ փուլում իրականացվում է հանրային քվեարկություն բոլոր առաջադրված թռչունների միջև։ 5 թռչունները, որոնք կհավաքեն առավելագույն ձայներ, կանցնեն հաջորդ փուլ։
  • Երրորդ փուլում քվեարկությունը շարունակվում է այս 5 թռչնատեսակների միջև, իսկ հաղթող թռչնատեսակը կհայտարարվի նոյեմբերի վերջին։

Դե ինչ, սպասու՞մ եք քվեարկության մեկնարկին։