Այսօր աշխարհում նշվում է Էկոկրթության միջազգային օրը, ինչը նշանակում է, որ ժամանակն է վերհիշել այն բոլոր քայլերը, որոնք կատարում է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը նպաստելու համար ավելի գիտակից սերունդների ձևավորմանը։
Տարիներ շարունակ գործելով Հայաստանում՝ կազմակերպությունը հանձն առավ իրականացնելու էկոկրթական միջոցառումներ ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի մի շարք դպրոցներում, կազմակերպելու բաց դասերը բոլոր հետաքրքրվածների համար, ինչպես նաև գործարկելու էկոակումբ, որը հնարավորություն տվեց մասնակիցներին ծանոթանալու բնապահպանական մի շարք բնագավառներում առկա խնդիրներին և լուծման եղանակներին։