![](https://nabu.am/sites/default/files/styles/831/public/news/%D5%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB%2014-%D5%A8%D5%9D.png?itok=Uhxn2qRU)
Մարտի 21-ն աշխարհում նշվում է որպես անտառների միջազգային օր՝ նպատակ ունենալով բարձրացնելու անտառների կարևորության մասին իրազեկվածության մակարդակը:
Անտառները կենսական ռեսուրսների ապահովման աղբյուրն են, ինչով էլ պայմանավորված՝ խիստ կարևոր է դրանց պահպանությունը։
ՀՀ անտառածածկ տարածքը վերջին հաշվառման տվյալներով կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 11.1%-ը, ինչը նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է նպաստի անտառածածկ տարածքների պահպանմանն ու ավելացմանը։
Գործենք միասին ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ։