Հոկտեմբերի 22-ին և 23-ին Ուսուցման կանաչ կենտրոնում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած Բերքի տոնը՝ գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը, որի նպատակը կովկասյան տարածաշրջանում բնապահպանության և զբոսաշրջության ոլորտում մարդկանց գիտելիքների և տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է, ինչպես նաև տարբեր ֆերմերներին հնարավորություն է տալիս ցուցադրել և վաճառել իրենց կողմից արտադրված գյուղատնտեսական բարիքները։
Այս տարի նույնպես Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարություն (BMZ) հետ համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի հյուսիսային համայնքներում՝ որպես աղքատության նվազեցման և կենսաբազմազանության պահպանության խթան» (OFDNA) ծրագրի շահառուներին հնարավորություն էր ընձեռել մասնակցելու փառատոնին, ցուցադրելու արտադրանքը և վաճառելու այն։