Արարատյան դաշտում սպիտակ արագիլների էկոլոգիայի ուսումնասիրության շրջանակներում մեր աշխատակիցները շարունակում են դաշտային աշխատանքները։ Նախորդ շաբաթների ընթացքում նրանք մոնիտորինգ են իրականացրել սպիտակ արագիլների կուտակման և սնման հիմնական վայրերում։
Մասիս քաղաքի աղբավայրում և "Արաքս" թռչնաբուծարանի հարակից տարածքում հողածածկման աշխատանքներից հետո մարդածին սննդի քանակը պակասել է, ինչի պատճառով, ի տարբերություն նախորդ տարիների, այդ վայրերում արագիլների մեծ կուտակումներ չեն նկատվում։ Փոխարենը զգալիորեն ավելացել է արագիլների քանակը Նուբարաշենի աղբավայրում և այլ վայրերում։
Տվյալների վերլուծությունից հետո կներկայացնենք աշխատանքների արդյունքները։