/ Պարունակություն / «Մաքուր համայնք» նախաձեռնության արդյունքերի ամփոփում

«Մաքուր համայնք» նախաձեռնության արդյունքերի ամփոփում

Դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի Ապագա գյուղում կայացավ «Մաքուր համայնք» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Ծրագիրն իրականացվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի «Արաքսի հովտի ջրաճահճային տարածքների պահպանություն համայնքների ներգրավմամբ»  ծրագրի շրջանակներում՝ Միխայել Օտտո բնապահպանական հիմնադրամի աջակցությամբ։
«Մաքուր համայնք» ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Ապագա և Երասխահուն համայնքներում իրականացվել են հետևյալ միջոցառումները․

  • Դասընթացներ դպրոցներում «Թափոնների տեսակավորում և թափոնամանների օգտագործում» և «Թափոնների արդյունավետ կառավարում» թեմաներով
  • Իրազեկման ակցիաներ գյուղերի բնակիչների շրջանում
  • Ջրաճահճային տարածքների հարող հատվածներում մաքրման աշխատանքներ
  • Ծառատունկ
  • Թափոնամանների տեղադրում աղբի տեսակավորման համար

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ծրագրի նպատակները և արդյունքները, մասնակից պատանիները ներկայացրին ծրագրի դասընթացների արդյունքում իրենց կողմից պլաստիկի թափոններից պատրաստված աշխատանքները։
Միջոցառմանը ներկա էին Արաքս խոշորացված համայնքի ղեկավարը, Ապագա գյուղի վարչակազմը, Ապագա և Երասխահուն գյուղերի դպրոցների տնօրենները։ Միջոցառման ընթացքում ևս մեկ անգամ խոսեցինք բնապահպանական միջոցառումների կարևորության մասին, ինչից հետո տրամադրվեցին շնորհակալագրեր "Մաքուր համայնք" ծրագրի աջակիցներին, ինչպես նաև Արաքս համայնքի կողմից շնորհակալագիր հանձնվեց  Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղին: