/ Պարունակություն / Փրկված արագիլը վերադարձել է իր տուն

Փրկված արագիլը վերադարձել է իր տուն

Վերջերս Առափի գյուղի բնակիչները ահազանգել էին ԱԻՆ՝ նշելով, որ արագիլներից մեկը օգնության կարիք ունի։

Արագիլները որպես բնի կառուցման շինանյութ զանազան կենցաղային թափոններ են օգտագործում, ինչի պատճառն է կենցաղային և արտադրական թափոնների ծավալների ավելացումը, աղբավայրերի սխալ կառավարումը և անհատների կողմից բաց տարածքներում թափոնների նետումը։ Սրա հետևանքով փոքրիկ թռչունը փորձել է զուգագուլպա ուտել։

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության շնորհիվ մեր մասնագետները անմիջապես արձագանքել են՝ արագիլին տեղափոխելով Երևանի կենդանաբանական այգի, որտեղ  իրականացվել է բժշկական միջամտություն:

4 օր կենդանաբանական այգում համապատասխան խնամքը ստանալուց հետո երեկ մեր մասնագետները արագիլին վերադարձրին իր բույնը:

Շնորհակալություն ենք հայտնում Առափի գյուղի բնակիչներին, Շիրակի մարզի փրկարար ծառայության, կենդանաբանական այգու, շրջակա միջավայրի նախարության և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներին արագ արձագանքի և ցուցաբերած հոգատարության համար: