/ Պարունակություն / «Գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի...

«Գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի մրցույթ» -ի հաղթողներ

Ուրախությամբ կիսվում ենք Ձեզ հետ Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի հյուսիսային համայնքներում՝ որպես աղքատության նվազեցման և կենսաբազմազանության պահպանության խթան» (OFDNA) ծրագրի շրջանակներում իրականացվող «Գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի մրցույթ» -ի արդյունքներով։

Հաղթող են ճանաչվել՝

Ֆիզիկական անձիք՝

  • Ռաֆայել Յարալյան – գյուղ Դիտավան

Կաթիլային համակարգերի ներդրում

  • Վահե Արզումանյան – գյուղ Դպրաբակ

Մեղվապահություն

  • Վարդան Պետրոսյան – գյուղ Տավուշ

Ջրային ռեսուրսների և բերքի կայուն օգտագործում

  • Ժորա Մանուչարյան – Դիտավան

Ջրային համակարգերի օգտագործում

 

Կոոպերացիաներ՝

  • «Զիզիֆորա» ԳԿ – գյուղ Աղավնավանք

Ջրի և արևային էներգիայի կայուն օգտագործում

  • «Բերքաբեր մեղվանոց»  ԳԿ – գյուղ Բերքաբեր

Տեղափոխման համար անհրաժեշտ սարքավորումների օգտագործում մեղվապահության նպատակով

  • «Ագրոտավուշ» ԳԿ – գյուղ Նավուր

Կաթիլային համակարգերի ներդրում և վայրի հավաք

  • «Գետիկի» ԱԿ – գյուղ Դպրաբակ

Վայրի հավաքի ստացված մթերքի մշակման նպատակով արևային էներգիայի օգտագործում

  • «Մոտկորի» ԳԿ – գյուղ Մարց

Արևային էներգիայի օգտագործում և մեղվապահական գործընթացի կայուն կազմակերպում

 

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին։

Նշենք նաև, որ մյուս՝ վերևի ցանկում չնշված մասնակիցների հայտերը, դեռ դիտարկման փուլում են։ Հաջորդ փուլով հաղթող ճանաչված մանսակիցների անունները կհրապարակենք շուտով։