Մենք արդեն իսկ սկսել ենք Արարատյան դաշտում Սպիտակ արագիլների օղակավորման գործընթացը: Օղակավորումն իրականացվում է «Ջրաճահճային տարածքների պահպանություն Արաքսի հովտում՝ համայնքային ներգրավվածությամբ» ծրագրի շրջանակներում, սակայն չի սահմանափակվում միայն ծրագրային տարածքով: Ծրագիրն իրականացվում է Michael Otto բնապահպանական ֆոնդի ֆինանսավորմամբ:
Օղակավորումը թույլ կտա համալրել մեր գիտելիքները այս թռչնատեսակի չուի և լոկալ տեղաշարժի վերաբերյալ: Օղակավորման ժամանակ իրականացվում է նաև աղտոտված թռչունների փետուրների նմուշառում, հետագայում լաբորատոր փորձաքննության ենթարկելու նպատակով:
Նշենք նաև, որ արագիլների հաշվառումը ևս ընթացքի մեջ է: Հաշվառման ժամանակ հավաքագրվում են տվյալներ արագիլների թվաքանակի, բների տեղաբաշխման, ինչպես նաև աղտոտված արագիլների տարածվածության վերաբերյալ:
Սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի բացահայտումը NABU Հայաստանի առանցքային նպատակներից է:
Համադրելով երկու տարիների ընթացքում իրականացված հետազոտությունների և վերլուծությունների արդյունքները, հույս ունենք մոտենալ խնդրի բացահայտմանը:
Շնորհակալ ենք ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը աջակցության համար: