/ Պարունակություն / Արբանյակային տվիչների տեղադրում Սպիտակ արագիլների վրա

Արբանյակային տվիչների տեղադրում Սպիտակ արագիլների վրա

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից Սպիտակ արագիլների վրա տեղադրվել են արբանյակային տվիչներ, թռչունների միգրացիան հետևելու և ուսումնասիրելու նպատակով։

Ուսումնասիրելով Սպիտակ արագիլների աղտոտման խնդիրը մենք 2020 թվականից իրականացնում ենք աշխատանքներ և միջոցառումներ, պարզելու աղտոտման առաջացման աղբյուրը ու պատճառները, հետագայում դրանք կանխելու նպատակով։ 

Բոլորիս համար էլ պարզ է, որ աղտոտված արագիլների համար թռչելը բավական դժվար է, եթե ոչ անհնար և դա կարող է բերել կենդանու մահվան։ Աղտոտված արագիլները հնարավոր է չչվեն և ձմեռեն Հայաստանում կամ էլ փոխեն իրենց չուի ճանապարհը։ Բոլոր այս հարցերի պատասխանները գտնելու և ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով մենք տեղադրել ենք արբանյակային տվիչներ մի քանի արագիլների վրա, որոնք հնարավորություն կտան մեզ հետևել թռչունների միգրացիային, պարզել ու՞ր են արդյոք արագիլները չվում, ո՞ր ճանապարհներով, արդյո՞ք ճանապարհին նրանց ոչինչ չի սպառնում, թե՞ թռչունները այս տարի կնախընտրեն ձմեռել Հայաստանում։ 

Զուգահեռ մենք շարունակում ենք նաև արագիլների օղակավորման և հաշվառման աշխատանքները Արարատի ու Արմավիրի մարզերում, ինչպես նաև վնասված արագիլների փրկարարական աշխատանքները։

Այս բոլոր աշխատանքների ու ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք արագիլների չուի էլ ավելի խորքային ուսումնասիրություններ կատարել և պարզել նրանց մասշտաբային աղտոտման հետևանքները։

Շնորհակալություն ենք հայտնում նաև Շրջակա Միջավայրի նախարարությանը աջակցության համար։