Ամեն տարի մարտի 22-ը նշվում է որպես «Համաշխարհային ջրի օր»: Այս օրվա խորհուրդն է բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը ջրային ռեսուրսների կարևորության մասին ինչպես մեր շրջակա միջավայրում, այնպես էլ գյուղատնտեսության, առողջապահության եւ առեւտրի մեջ: «NABU»-Հայաստանը մեկնարկել է 2018թ.-ի մայիսի 22-ին նախաձեռնել է «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» քարոզարշավը, որի շրջանակում 2018թ.-ի ընթացքում Հայաստանի տարբեր վայրերում իրականացվել են ջրային տարածքների պահպանմանն ու մաքրմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցել են ավելի քան 500 կամավորներ:
Այս քարոզարշավը հնարավորություն է տալիս՝
- ձևավորել ակտիվ դիրքորոշում՝ շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների աղտոտվածության հարցի վերաբերյալ,
- սերմանել պատասխանատու վերաբերմունք բնական բարիքների օգտագործման հարցում,
- հասարակության ուշադրությունը հրավիրել առկա խնդրին և ուղիների փնտրել այն լուծելու համար
Ցավոք, դեռևս Հայաստանում ջրային տարածքների աղտոտվածության խնդիրը մնում է արդիական: Այդ իսկ նպատակով NABU-ն 2019թ-ի մարտի 22-ից շարունակում է խրախուսել կամավորական խմբերի կողմից կազմակերպված ջրային տարածքների մաքրման միջոցառումները, որոնք ոչ միայն կնպաստեն մաքուր միջավայր ունենալուն, նաև կշարունակեն ձևավորել մաքուր պահելու մշակույթ, կունենան կրթական ազդեցություն:
Ի՞նչ ենք առաջարկում մենք.
-աղբահավաքի պարագաներ՝ տոպրակներ, ձեռնոցներ, անհրաժեշտության դեպքում՝ գործիքներ
-լանչ՝ կամավորների համար
-անհրաժեշտության դեպքում՝ տրանսպորտ
-այլ իրեր կամ ծառայություններ, որոնք կօգնեն աղբահավաքին (անհրաժեշտության դեպքում՝ տեխնիկայի վարձակալություն և այլն):
Ի՞նչ է պարտավոր անել կամավորիների խումբը.
-կազմակերպել ափամերձ տարածքի մաքրում կամավորների խմբի հետ,
-մեզ ուղարկել խմբի նկարը՝ հավաքած աղբի պարկերի հետ:
Ուստի, եթե ունես ափամերձ տարածքների մաքրման պլան, հավաքել ես կամավորների խումբ, ապա նախաձեռնիր քո միջոցառումը, լրացրու հայտն ու իրականացրու այն:
Ուշադրություն, նաև՝ մարտահրավեր-մրցույթ
Միանում ենք սոց. կայքերի այս տարվա ամենից էկո մարտահրավեր-մրցույթին:
Հրապարակիր ֆեյսբուք սոցիալական կայքում նկար՝ տարածքի մինչև մաքրված պատկերը, և ձեր մաքրելուց հետո, հետևյալ հեշթեգերով՝ #Մարտահրավեր #NABUՄաքուրԱփ կամ #ChallengeCleanShore #NABUArmenia
Յուրաքանչյուր ամիս կընտրվի ամենից հաջող արդյունքը, կպարգևատրենք նկարի հեղինակին:
- Ջրային տարածքներն իրենց յուրահատուկ կենսաբազմազանությամբ չափազանց կարևոր են, և դրանց պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է: