«NABU» Հայաստանը շարունակում է իր հետազոտությունները Հայաստանի պահպանվող տարածքների շուրջ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի բացահայտման թեմայով։ Այս անգամ այցելեցինք Իջևանի և Վանաձորի համայնքներ ու հարակից գյուղեր։ Վայրի բնության հետ կոնֆլիկտների մասին հարցումներ իրականացվեցին համայնքապետերի, գյուղապետերի, տեղի ֆերմերների հետ։ Նաև այցեր եղան տեղի դպրոցներ, ուր դասընթացներ անցկացվեցին «Հայաստանի կենսաբազմազանությունը» թեմայով։ Ծրագրի նպատակն է վերլուծել համայնքներում վայրի բնության հետ բախումների սրությունը, այնուհետև տեղացիների օգնությամբ, առաջարկներով փորձել վայրի կենդանիների հետ կոնֆլիկտի կանխման միջոցառումներ ձեռնարկել։