«NABU»-Հայաստանը և «Այ-Էս-Էս-Դի» («ISSD») հասարակական կազմակերպությունը շարունակում են իրենց սերտ համագործակցությունը Հայաստանում պլաստիկի դեմ պայքարի և աղբի տեսակավորման ու վերամշակման մշակույթի ձևավորման համար:
Համագործակցության շրջանակներում, երկու կազմակերպությունների համատեղ ջանքերով, շարունակվում են տեղադրվել աղբի տեսակավորման արկղներ տարբեր հաստատություններում և միջոցառումների շրջանակներում:
Այս անգամ տեսակավորման աղբամաններ տեղադրվեցին Արենիում ամենամյա դարձած գինու փառատոնի ժամանակ: Փառատոնի ողջ ընթացքում «ՆԱԲՈՒ»-ի և «ISSD»-ի կամավորները մասնակիցներին ուղղորդում էին, որպեսզի աղբը նետվի ճիշտ աղբամանում:
Միջոցառման ընթացքում հավաքված ողջ պլաստիկ աղբն ուղարկվեց վերամշակման: