2018 թվականի Դեկտեմբերի 18-ին “Գյուղական տուրիզմի զարգացման հնարավորությունները Հայաստանում” համաջողովով Գերմանիայի բնության պահպանության (NABU) Հայաստանյան մասնաճյուղը և ԱԿԲԱ Ֆեդերացիան մեկնարկեցին գյուղական տուրիզմի զարգացման ծրագիրը:
Համաջողովի բացմանը հյուրերին իրենց ողջույնի խոսքը հղեցին Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) գլխավոր տնօրեն Լայֆ Միլլերը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը, ՀՀ-ում Գերմանիայիօ Դաշնային Հանրապետության լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ԱԿԲԱ Ֆեդերացիյի գնխավոր տնօրեն Հարություն Պողոսյանն ու ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի խորհրդի նախագահ Մարատ Հարությունյանը:
Համաժողովին ելույթ ունեցան ոլորտի տարբեր մասնագետներ Հայաստանից, Միացյալ թագավորությունից, Սլովակիայից, Գերմանիայից և Ռուսաստանից (իրականացվել է միաժամանակյա թարգմանություն):
Վիտալի Կովալեվը, ով հանդիսանում է NABU-ի միջազգային բաժնի տնօրենի տեղակալ և Կովկասյան ծրագրերի ղեկավար, միջազգային փորձով ներկայացրեց գյուղական տուրիզմի զարգացման ազդեցությունը համայնքի զարգացման վրա (Ելույթի նյութը) : Զբոսաշրջային արդյունքի զարգացման փորձագետ Անահիտ Ոսկանյանը ներկայացրեց Հայաստանում գյուղական զբոսաշրջության ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները (Ելույթի նյութը):
Միացյալ Թագավորությունից հատոզող, ճանապարհորդ-գրող Թոմ Ալլենը, որպես օտարերկրյա զբոսաշրջիկ, պատմեց Հայաստանի համայնքներում տեսած փորձի մասին:(Ելույթի նյութը)
Սլովակիայում Եվրոպական գյուղական տուրիզմի զարգացման ծրագրերի լավագույն փորձերով կիսվեց “Մաքաոն” միջազգային բնապահպանական կազմակերպության գործադիր տնօրեն Սվետլանա Բելովան (Ելույթի նյութը):
Գոռ Հովհաննիսյանը՝ “Բնապահպանի տուն” ծրագրի հիմնադիր ղեկավարը, կիսվեց Դիլիջանում իր զբոսաշրջային բիզնեսի հաջող փորձով:
WWF-Հայաստանի բնապահպանական ծրագրերի ղեկավար Արսեն Գասպարյանը պատմեց WWF-Հայաստանի՝ ագրո և էկոտուրիզմի զարգացման փորձը (Ելույթի նյութը) : Էկոգլոբ ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Աշիկյանը խոսեց գյուղական տուրիզմի զարգացման մեջ օրգանական գյուղատնտեսության դերի մասին: (Ելույթի նյութը)
Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) Հայաստանյան Մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող գյուղական տուրիզմի զարգացման ծրագրիրը և հայտարարեց Գյուղական տուրիզմի զարգացման դրամաշնորհների մրցույթի մասին (Ելույթի նյութը):
Համաժողովին ներկա էին 148 մասնակիցներ, ովքեր հանդիսանում էին տարբեր կազմակերպությունների, բնակավայրերի ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք, ֆերմերներ և այլ հետաքրքրված անձինք:
Համաժողովի ընթացքում ակտիվ քննարկվեցին հնչող բոլոր հարցերը, նոր ծանոթությունների հիմքեր դրվեցին, քննարկվեցին համագործակցությունների բազմաթիվ հնարավորություններ: Իսկ համաժողովի վերջում որոշ կառույցների ներկայացուցիչների հետ արդեն իսկ նշանակվեցին հանդիպումներ:
Ծրագրի մասնամասների կարող եք ծանոթանալ այստեղ:
Համաջողովի մասին (ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ)