/ Պարունակություն / Յուրաքանչյուր օր Երկիր մոլորակի օրն է – կանաչապատում...

Յուրաքանչյուր օր Երկիր մոլորակի օրն է – կանաչապատում Թեղուտում

Այսօր՝ 2019թ.-ի ապրիլի 26-ին Տավուշի Թեղուտ գյուղի դպրոցի բակում կանաչապատման աշխատանքներ էին:

Թեղուտի դպրոցի տնօրենության, մտահոգ ու ակտիվ ուսուցչական անձնակազմի և իհարկե համայնքի ակտիվ ու ժիր երեխաների համատեղ ջանքերով ու մեր աջակցությամբ դպրոցի բակը էլ ավելի կանաչապատվեց դեկորատիվ ծառերով ու թփերով՝ թույա, գիհի, հուդայածառ, ադամածառ, ֆորզիցիա և այլ տեսակներով: Երեխաների օգնությամբ տնկվեցին ծառերը, որոնք հենց իրենք էլ պարտաճանաչ խնամելու են:

Իսկ մինչ ծառատունկը, երեխաների հետ քննարկեցինք Երկիր մոլորակի այնպիսի գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են անտառահատումները, գլոբալ տաքացումը, գլոբալ աղտոտումը պլաստիկով, թափոնների կառավարման այլ խնդիրները, ինչպես նաև՝ յուրաքանչյուրիս դերը շրջակա միջավայրի բարելավման մեջ:

Հավատարիմ ենք մեր կարգախոսին՝ գործունեություն հօգուտ մարդու և բնության: