/ Պարունակություն / Օգնություն ևս երեք թռչնի

Օգնություն ևս երեք թռչնի

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) Հայաստանյան մասնաճուղի աշխատակիցներն այս շաբաթվա ընթացքում երեք թռչնի են օգնություն ցուցաբերել։

28․10 ահազանգ էինք ստացել վիրավոր թռչնի մասին։ NABU Հայաստանյան մասնաճուղի աշխատակիցն անհապաղ ժամանել է թռչնի գտնվելու վայր, պարզել, որ վիրավոր թռչունը Բվեճ է և խնամքով տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի։

Ստացված մյուս ահազանգերին արձագանքելով մեր աշխատակիցներն օգնության են հասել նաև Տափաստանային ճուռակին և Սպիտակ արագիլին։ Պարզվել է, որ Սպիտակ արագիլը բախվել է լարերի և ընկել, տեղի բնակիչները ջուր են տվել, կերակրել, մեր մասնագետներիը տեղափոխել են անվտանգ վայր և բաց թողել։ Իսկ Տափաստանային ճուռակը եղել է հյուծված, բավարար խնամք ստանալուց հետո կվերադառնա վայրի բնություն։

Շնորհակալություն ենք հայտնում բնակիչներին անտարբեր չլինելու, և Երևանի կենդանաբանական այգուն՝ համագործակցության համար։