Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) Հայաստանյան մասնաճուղի աշխատակիցները նախորդ շաբաաթվա ընթացքում օգնության են հասել ևս երեք թռչնի։
Քաղաքացիների կողմից ստացված ահազանգերին արագ արձագանքելով, մեր մասնագետները շտապել են սպիտակ արագիլին, հայկական որորին և գաճաճ արծվին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։
Նշենք, որ հայկական որորը և գաճաճ արծիվը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի։
Շնորհակալություն ենք հայտնում բնակիչներին անտարբեր չլինելու, և Երևանի կենդանաբանական այգուն՝ համագործակցության համար։