Սև անգղը Սաուդյան Արաբիայում է
Հայսատանում 2024 թվականի Օգոստոս ամսին մեր կողմից նշադրվել է երկու սև անգղ։ Ըստ արբանյակային տվիչի փոխանցած տեղեկության մինչև նոյեմբեր ամիսը նրանք գտնվել են ՀՀ տարածքում։ Այս պահին նշադրված Սև անգղերից մեկը հասել է Սաուդյան Արաբիա։
Մեր մասնագետները հետևում են թռչունների տեղաշարժին, իսկ մենք սպասում ենք նրանց վերադարձին ։
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը համագործակցության համար։