![](https://nabu.am/sites/default/files/styles/831/public/news/%D5%80%D5%90%D4%B1%D5%8E%D4%BB%D5%90%D5%88%D5%92%D5%84%20%D4%B5%D5%86%D5%94%20%D5%80%D4%B1%D5%84%D4%B1%D4%B3%D5%88%D5%90%D4%BE%D4%B1%D4%BF%D5%91%D4%B5%D4%BC%D5%88%D5%92%20%283%29.png?itok=n0H1Bbyp)
Սպիտակապոչ արծիվը՝ 2024 թվականի տարվա թռչուն։ Նա՝
- գրանցված է ՀՀ Կարմիր գրքում որպես «վտանգված» տեսակ,
- նախկինում բնադրել է Հայաստանում, սակայն վերջին տարիներին նկատվել է միայն ձմռանը և չուի ժամանակ,
- վերջին հասանելի տվյալներով նկատվել է 2023 թվականի մայիսի 2-ին Գեղարքունիքի մարզում,
- բնադրման գրանցումը՝ 1954 թվականին (ըստ Դալի),
- պահպանվում է Սևանա լճի ավազանի շրջաններում, ք. Երևանի շրջակայքում, ինչպես նաև Սյունիքի մարզում` Որոտան գետի հովտում,
- սնվում է առավելապես ձկներով և այլ ողնաշարավորներով, լեշերով։
«Տարվա թռչուն» արշավը նպատակ ունի յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել ոչ միայն այդ տեսակի և նրա կենսամիջավայրերի պահպանության, այլև ողջ բնության վրա ընդհանուր առմամբ:
«Տարվա թռչուն» արշավին մասնակցելու համար խնդրում ենք՝ կապ հաստատեն մեզ հետ բոլոր հետաքրքրված ՀԿ-ները, կազմակերպությունները, նախաձեռնությունները, դպրոցները և անհատները, ովքեր պատրաստ են իրենց ներդրումն ունենալ բնապահպանական այս արշավում։
Միանալու, համագործակցության և արշավի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ զանգահարելով +374 44 599949 հեռախոսահամարով կամ ուղարկելով անձնական նամակ մեր սոցիալական էջերին կամ armenia@nabu.am էլ․ հասցեին։