/ Պարունակություն / Կլոր սեղան-քննարկում

Կլոր սեղան-քննարկում

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն սկսում է ակտիվ աշխատանքներ՝ ուղղված թռչունների՝ էլեկտրահաղորդման գծերի պատճառով անկման խնդրին։

Այս նպատակով կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին ներկայացուցիչներ՝ պետական և ոչ պետական կառույցներից, մասնավորապես՝ ներկայացուցիչներ

  • ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից,
  • ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից,
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից,
  • «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից,
  • «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ից,
  • Birdlinks-ից,
  • Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամից,
  • Հայաստանի թռչունների պահպանման միությունից,
  • Էնդեմիկ և վտանգված տեսակների ահպանության հիմնադրամից,
  • Յակոբեան բնապահպանական կենտրոնից (Հայաստանի Ամերիկյան համալսարան)։

Հանդիպմանը ներկա էին նաև Բուլղարիայի, Չեխիայի և Ռուսաստանի գործընկերները, ովքեր կիսվեցին իրենց երկրներում վերոնշյալ խնդրի լուծման առկա փորձով։

Սրան հաջորդեց ակտիվ քննարկումները․ մասնակիցները համակարծիք էին, որ թռչունների հոսանքահարման խնդիրը կարևոր է թռչունների պահպանության, և ընդհանրապես կենսաբազմազանության պահպանության հարցում և պատրաստ են մասնակցելու Գերմանիայի բնության պահպանության  միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպվող առաջիկա հանդիպումներին` քննարկելու և մշակելու թռչուններին՝ էլեկտրահաղորդման գծերին բախմից պաշտպանության վերաբերյալ հնարավոր միջոցառումները։

Քննարկմանը ներկայացված նյութերը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ։ 

Միասին՝ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ