Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքները դասակարգվում են՝
- ըստ նշանակության` միջազգային, հանրապետական և տեղական բնության հատուկ պահպանվող տարածքների.
- ըստ կատեգորիայի՝ պետական արգելոցի, ազգային պարկի, պետական արգելավայրի և բնության հուշարձանի:
Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը: Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով: Անձնագիրը ընդգրկում է՝
- անվանումը և դասակարգումը,
- տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները,
- նկարագրությունը, չափագրությունը և վիճակը,
- սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը,
- տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին.
- պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները.
- տվյալներ պահպանությունն իրականացնող սուբյեկտի մասին:
232 բնության հուշարձաններից հաստատվել են 32-ի անձնագրերը՝
-
ՀՀ Լոռու մարզի 9 բնության հուշարձանի՝ «Բազալտանման ապարների (դիաբազների) զոլավոր դայք» երկրաբանական, «Գետնանձավ» անձավային թունել» երկրաբանական, «Օձի պորտ» բնապատմական, «Դսեղի ծովեր» ջրագրական, «Քոշաքարի մրտավարդ» կենսաբանական, «Տրավերտիններ դոլերիտային բազալտներում» երկրաբանական, «Ձորագետի հրային ներժայթուկ» երկրաբանական, «Շամլուղի լճակ» ջրագրական, «Թռչկան» ջրվեժ» ջրագրական բնության հուշարձանների անձնագրերը,
-
ՀՀ Վայոց ձորի մարզի 4 բնության հուշարձանի՝ «Բախտի կամար» բնական քարե թունել երկրաբանական, «Բերդի գլուխ» ամրոցի հրվանդան բնապատմական, «Ջերմուկ» («Ցոլք») ջրվեժ ջրագրական, «Վարդան Մամիկոնյան» քարե քանդակ երկրաբանական բնության հուշարձանների անձնագրերը,
-
ՀՀ Սյունիքի մարզի «Սատանի կամուրջ» բնական կամուրջ բնության երկրաբնական հուշարձանի անձնագիրը,
-
ՀՀ Տավուշի մարզի 15 բմության հուշարձանի՝ «Զորականի սոսի», «Վարդան Մամիկոնյանի կաղնի», «Սարի գյուղի սոսի», «Գետահովտի մամռապատ ժայռ», «Զիկատարի տանձուտ», «Ոսկեպարի կենի», «Ջոնջոլկուտ» բնության կենսաբանական, «Կովասարի փոխակերպարային թերթաքարեր», «Կալաքար» լեռ», «Չինչինի անկյունային աններդաշնակություն», «Չինչինի սանդղափուլ քարափներ», «Պլագիոգրանիտ-պորֆիրային դայք», «Քվարցային պլագիոպորֆիրների սյունաձև անջատումներ», «Փայտասար» քարանձավների համալիր», «Օձաքար» լեռ» բնության երկրաբանական հուշարձանների անձնագրերը,
-
ՀՀ Կոտայքի մարզի 2 բնության հուշարձան՝ «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ» և «Անանուն քարայր» սյունաձև բազալտներում» բնության երկրաբանական հուշարձանների անձնագրերը,
-
ՀՀ Սյունիքի մարզի «Շաքի» ջրվեժ ջրագրական բնության հուշարձանի անձնագիրը: