Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում
/ Պարունակություն / Մայիսի 22-ը՝ կենսաբազմազանության միջազգային օր

Մայիսի 22-ը՝ կենսաբազմազանության միջազգային օր

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն իր գործունեության առաջին իսկ օրվանից պատասխանատվություն է ստանձնել ուսումնասիրելու Հայաստանի կենսաբազմազանությունը։

Այս նպատակին են ուղղված մի շարք ծրագրեր, որոնց շրջանակներում կազմակերպության կոմպետենտ, գրագետ և փորձառու մասնագետները, կիրառելով ժամանակակից մոտեցումներին համապատասխան հուսալի մեթոդներ, արդյունավետ կերպով բացահայտում են առկա հիմնախնդիրներն ու մշակում դրանց լուծմանն ուղղված համապատասխան միջոցառումները։

Աշխատանքների շրջանակներում համագործակցելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ոլորտի պետական ու ոչ պետական կառույցների հետ՝ կազմակերպությունը հանձն է առել նպաստելու ոլորտի զարգացմանը և գործունեության՝ ուղղված ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ բարօրությանը։