/ Պարունակություն / Համաջողով “Գյուղական տուրիզմի զարգացման...

Համաջողով “Գյուղական տուրիզմի զարգացման հնարավորությունները Հայաստանում”

2018 թվականի Դեկտեմբերի 18-ին “Գյուղական տուրիզմի զարգացման հնարավորությունները Հայաստանում” համաջողովով Գերմանիայի բնության պահպանության (NABU) Հայաստանյան մասնաճյուղը և ԱԿԲԱ Ֆեդերացիան մեկնարկեցին գյուղական տուրիզմի զարգացման ծրագիրը:

Համաջողովի բացմանը հյուրերին իրենց ողջույնի խոսքը հղեցին Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) գլխավոր տնօրեն Լայֆ Միլլերը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը, ՀՀ-ում Գերմանիայիօ Դաշնային Հանրապետության լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ԱԿԲԱ Ֆեդերացիյի գնխավոր տնօրեն Հարություն Պողոսյանն ու  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի խորհրդի նախագահ Մարատ Հարությունյանը:

Համաժողովին ելույթ ունեցան ոլորտի տարբեր մասնագետներ Հայաստանից, Միացյալ թագավորությունից, Սլովակիայից, Գերմանիայից և Ռուսաստանից (իրականացվել է միաժամանակյա թարգմանություն):

Վիտալի Կովալեվը, ով հանդիսանում է NABU-ի միջազգային բաժնի տնօրենի տեղակալ և Կովկասյան ծրագրերի ղեկավար, միջազգային փորձով ներկայացրեց գյուղական տուրիզմի զարգացման ազդեցությունը համայնքի զարգացման վրա (Ելույթի նյութը) : Զբոսաշրջային արդյունքի զարգացման փորձագետ Անահիտ Ոսկանյանը ներկայացրեց Հայաստանում գյուղական զբոսաշրջության ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները (Ելույթի նյութը)

Միացյալ Թագավորությունից հատոզող, ճանապարհորդ-գրող Թոմ Ալլենը, որպես օտարերկրյա զբոսաշրջիկ, պատմեց Հայաստանի համայնքներում տեսած փորձի մասին:(Ելույթի նյութը)

Սլովակիայում Եվրոպական գյուղական տուրիզմի զարգացման ծրագրերի լավագույն փորձերով կիսվեց “Մաքաոն” միջազգային բնապահպանական կազմակերպության գործադիր տնօրեն Սվետլանա Բելովան (Ելույթի նյութը):

Գոռ Հովհաննիսյանը՝ “Բնապահպանի տուն” ծրագրի հիմնադիր ղեկավարը, կիսվեց Դիլիջանում իր զբոսաշրջային բիզնեսի հաջող փորձով:

WWF-Հայաստանի բնապահպանական ծրագրերի ղեկավար Արսեն Գասպարյանը պատմեց WWF-Հայաստանի՝ ագրո և էկոտուրիզմի զարգացման փորձը (Ելույթի նյութը) : Էկոգլոբ ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Աշիկյանը խոսեց գյուղական տուրիզմի զարգացման մեջ օրգանական գյուղատնտեսության դերի մասին: (Ելույթի նյութը)

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU)  Հայաստանյան Մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող գյուղական տուրիզմի զարգացման ծրագրիրը և հայտարարեց Գյուղական տուրիզմի զարգացման դրամաշնորհների մրցույթի մասին (Ելույթի նյութը):

Համաժողովին ներկա էին 148 մասնակիցներ, ովքեր հանդիսանում էին տարբեր կազմակերպությունների, բնակավայրերի ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք, ֆերմերներ և այլ հետաքրքրված անձինք:

Համաժողովի ընթացքում ակտիվ քննարկվեցին հնչող բոլոր հարցերը, նոր ծանոթությունների հիմքեր դրվեցին, քննարկվեցին համագործակցությունների բազմաթիվ հնարավորություններ: Իսկ համաժողովի վերջում որոշ կառույցների ներկայացուցիչների հետ արդեն իսկ նշանակվեցին հանդիպումներ:

Ծրագրի մասնամասների կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Համաջողովի մասին (ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ)

https://yelaket.am/?p=46498&l=am&fbclid=IwAR1pGr46D3TklwswHOKCK5a1BhANANU5zJh6xiBIFdg2M72Px89TKt2qMqY

https://econews.am/?p=10492&l=am&fbclid=IwAR3DvkbChkS19Z5NAzpc_gj2dM2KeYSpJCDG6fujtrwceJro485zZxIfgik