
Մարտի 26-29-ը Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը «Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում իրականացրեց «Գյուղատնտեսական կայուն պրակտիկաները փոքր ֆերմերային տնտեսություններում» թեմայով խորացված դասընթացներ ծրագրում ներառված 35 բնակավայրերի բնակիչների համար։
Դասընթացների առանցքային թեմաներն էին՝
- օրգանական գյուղատնտեսությունը,
- կլիմայադիմացկում գյուղատնտեսությունը,
- կայուն գյուղատնտեսության պրակտիկաները։
Իսկ դասընթացների ավարտին գարնան մեկնարկի կապակցությամբ մասնակիցները ստացան բերքատու տնկիներ՝ որպես խրախուսում դասընթացին մասնսակցելու համար։
Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից: