Ապրիլի 5-8-ը Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը «Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում իրականացրեց «Ոռոգման ջրի արդյունավետ օգտագործում և կաթիլային ոռոգման համակարգեր» թեմայով խորացված դասընթացներ ծրագրում ներառված 35 բնակավայրերի բնակիչների համար։
Դասընթացների առանցքային թեմաներն էին՝
- ջրային ռեսուրսների կառավարման համակարգերը,
- ջրի պահանջների գնահատումը, կաթիլային ոռոգման համակարգերը,
- կաթիլային ոռոգման համակարգերի ծախսերի և օգուտների վերլուծությունը,
- փոքր տնտեսությունների համար կաթիլային ոռոգման համակարգերի սպասարկում։
Իսկ դասընթացների ավարտին մասնակիցները կրկին ստացան տնկիներ՝ որպես խրախուսում դասընթացին մասնակցելու համար։
Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից: