/ Պարունակություն / Կոնսուլտատիվ միջոցառումները Սյունիքի մարզում ավարտված են

Կոնսուլտատիվ միջոցառումները Սյունիքի մարզում ավարտված են

Կոնսուլտատիվ միջոցառումները Սյունիքի մարզում ավարտված են

Նախորդ շաբաթ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը գործընկեր կազմակերպության հետ կրկին Սյունիքում էր։

Իրականացվել են կոնսուլտատիվ միջոցառումներ՝ «Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում (CNCA)» ծրագրի շրջանակներում:

Ծրագիրն աջակցվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից։

Կոնսուլտատիվ միջոցառումների շրջանակներում իրականացվեց խորհրդատվություն՝

  • կլիմայի ադապտացման,
  • բնական ռեսուրսների կայուն օգտագործման,
  • ջրային ռեսուրսների կայուն օգտագործման,
  • գյուղական տուրիզմի,
  • օրգանական գյուղատնտեսության,             
  • տեղական արտադրանքի,
  • արոտավայրերի արդյունավետ կառավարման վերաբերյալ։

Խորհրդատվության մասնակիցներին կտրամադրվի տնկիներ։

Հիշեցնենք, որ ծրագրի նպատակն է միաժամանակ նպաստել գյուղական բնակավայրերում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, կլիմայի փոփոխություններին ադապտացմանը, բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը և շրջակա միջավայրի պահպանությանը: