/ Պարունակություն / Փորձի փոխանակում Բուլղարիայում

Փորձի փոխանակում Բուլղարիայում

Հայաստանում Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից նախաձեռնված միջազգային գիտարշավից հետո հաջորդ քայլն էր փորձի փոխանակումը Բուլղարիայի մեր գործընկերների հետ։

Այցի շրջանակներում NABU հայաստանյան մասնաճյուղի մասնագետները`

  • այցելել են գիշանգղների և սև անգղների ադապտացիոն կենտրոններ, որտեղ ծանոթացել են վերականգնման, ադապտացման և բացթողնման մեթոդներին և անգղների «ռեստորանների» կազմակերպմանը,
  • արբանյակային տվիչներով նշադրեցին ադապտացիոն կենտրոններում գտնվող 6 գիշանգղի՝ յուրացնելով տվիչների տեղադրման նոր մեթոդիկան:

Փորձի փոխանակման շրջանակներում իրականացվեն են

  • գիշագղների բների մոնիթորինգ Ռոդոպս լեռնաշղթայի արևելյան լանջերին, ինչի շրջանակներում ուսումնասիրվել և ստուգվել է բնադրման 11 տարածք։
  • այծկիթների և բվերի գիշերային հաշվառումներ Ռոդոպս լեռնաշղթայի արևելյան լանջերի տեղական բնակավայրերում,
  • բլրային արծվի ուսումնասիրության աշխատանքներ Թռչունների պահպանության բուլղարական ասոցիացիայի (BSPB) կողմից վերահսկվող Պոդայի պահպանվող տարածք կատարած այցելության հետ համատեղ։

Թիմը Պլովդիվում հանդիպում է ունեցել նաև BSPB-ի անձնակազմի հետ, քննարկումներ ունեցել տարբեր ծրագրերի, ինչպես նաև ասոցիացիայի Smart Birds հավելվածի՝ Հայաստանի համար հարմարեցման վերաբերյալ:

Փորձի փոխանակումն իրականացվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Նոր համագործակցություն Արևելյան Եվրոպայում գիշատիչ թռչունների պաշտպանության նպատակով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է @nabu_international -ի и VGP-ի կողմից։