/ Պարունակություն / Այցը Հայաստան ավարտվեց

Այցը Հայաստան ավարտվեց

Ավարտվեց աշխարհի տարբեր երկրներից ժամանած բլոգերների և լրագրողների այցը Հայաստան։

Այս օրերի ընթացքում մեր հյուրերը ծանոթացան

  • հայկական մշակույթին, ավանդույթներին և գյուղական բնակավայրերի հարստությանը,
  • NABU հայաստանյան մասնաճյուղի գործունեությանը,
  • ֆոտոթակարդի տեսադրման գործընթացին և դրա կարևորությանը,
  • ինչպես նաև մասնակցեցին մեր կողմից կազմակերպված թռչնադիտարկումներին։

Այցի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան հյուրընկալվելու «գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի մեր շահառուների հյուրատներում, մասնավորապես՝

  • Բերկրի հյուրատանը համտեսելու հայկական գինին, և մասնակցելու հայկական խոհանոցից անբաժան հացի պատրաստման գործընթացին,
  • Թաթոյանների ջրաղացում ականատես լինելու ջրաղացների աշխատանքին, պատրաստել հայկական ավանդական գաթան,
  • Աղավնատուն հյուրատանը իրականացնելու գինու համտես և վայելելու հայկական երաժշտությունը,
  • Ծաղկունք հյուրատանը մասնակցելու հայկական ուտեստների վարպետաց դասերին,
  • Արևի հյուրատանը դիտարկելու ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիներին, մասնակցելու լավաշի պատրաստման վարպետաց դասին,
  • մասնակցելու «օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի շահառու՝ «Դարման» թեյերի պատրաստման գործընթացին և թեյի համտեսին։

Աշխատանքներն իրականացվել են «կրեատիվ լեռներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից Machaon International կազմակերպության հետ համատեղ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

 

Տեքստը՝ Նարեկ Գրիգորյան, Անի Ավանեսյան

Նկարները՝ Յակուբ Անտիպենկո

Հրապարակումը՝ սեպտեմբերի 14, 2023

 Համաֆինանսավորվել է Եվրամիության կողմից։

Այս հոդվածը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Արտահայտված տեսակետներն ու կարծիքները, այնուամենայնիվ, պատկանում են միայն հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության կամ Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) տեսակետները: Ո՛չ Եվրամիությունը, ո՛չ EACEA-ն չեն կարող պատասխանատվություն կրել դրանց համար։