/ Պարունակություն / Աղտոտվածության հիմնախնդրի ուսումնասիրություններ

Աղտոտվածության հիմնախնդրի ուսումնասիրություններ

Հաշվառման ընթացքում կազմակերպությունը արձանագրում է ոչ միայն հասուն արագիլների և ձագերի քանակը, այլև գրանցում է արագիլների աղտոտվածության աստիճանը։ 

Այս տարի նույնպես հաշվառման աշխատանքներին զուգահեռ կազմակերպությունը իրականացնում է մաքուր և աղտոտված արագիլների վրա՝

  • GPS սարքերի տեղադրման, 
  • օղակավորման և 
  • փետուրների նմուշառման աշխատանքներ։ 

Սա թույլ է տալիս բացահայտելու 

  • աղտոտվածության պատճառները, 
  • դրա ազդեցությունը արագիլների չվելու ընտրության վրա 
  • և չվելու պարագայում արդյոք վերջիններս անկում են ապրում, թե շարունակում են ապրել։

Ինչ վերաբերում է նմուշառման աշխատանքներին, դրանք այս տարի ևս կշարունակվեն: