Ձմեռը եկել է, ինչը նշանակում է, որ սպիտակ արագիլների հաշվառումը մեկնարկել է։
Ուսումնասիրությունները թույլ են տալիս նկարագրել թռչնատեսակի ձմեռող պոպուլյացիայի չափսը և ձմեռման արեալը։
Հաշվառումն իրականացվում է ՀՀ բոլոր մարզերում «սպիտակ արագիլների ուսումնասիրության և պահպանության» ծրագրի շրջանակներում։
Հիշեցնենք, որ 2017 թվականին առաջին ահազանգն է ստացվել այն մասին, որ սպիտակ արագիլների փետրածածկը «սևանում են»։ Այդ իսկ պատճառով 2020 թվականից Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղը մեկնարկել է ծրագիրը՝ բացահայտելու աղտոտման արեալը և պատճառները։