Երեկ մեր մասնագետները արբանյակային տվիչ տեղադրեցին երիտասարդ գիշանգղի վրա։
Տեղադրված արբանյակային տվիչը թույլ կտա ուսումնասիրել տեսակի լոկալ և միգրացիոն տեղաշարժերը՝ ավելի կառավարելի պահպանություն իրականացնելու նպատակով։
Առանձնյակը նշադրվել է «Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ։
Նշենք նաև, որ ծրագիրն իրականացվում է 2018 թվականից, և 2021 թվականից մինչ այսօր նշադրվել են 5 գիշանգղի և 2 մորուքավոր անգղ։