Մեր հետազոտական թիմն այս անգամ Լոռում մարզում էր՝ ուսումնասիրելու գիշանգղների բնադրման վայրերը։
Ուսումնասիրությունը թույլ է տալիս բացահայտել թռչնի բնադրման վայրերը, հաշվառել դրանք, իրականացնել պոպուլյացիայի մոնիթորինգ։ Ստացված արդյունքները թույլ կտան հետագայում իրականացնել առավել կառավարելի պահպանություն։
Հիշեցնենք, որ մեր կողմից ուսումնասիրվող թիրախային տեսակներն են՝
- քարարծիվը (Aquila chrysaetos)
- գիշանգղը (Neophron percnopterus)
- մորուքավոր անգղը (Gypaetus barbatus)
- սպիտակագլուխ անգղը (Gyps fulvus)։
Հետազոտությունների ժամանակ, սակայն, հայտնաբերվում և գրանցվում են նաև այլ տեսակներին պատկանող բներ և դրանց ակտիվության մասին տվյալներ: