Այս տարի արբանյակային տվիչով նշադրված երիտասարդ մորուքավոր անգղը ծնողների հսկողությամբ վարժեցնում է իր թռիչքը, սովորում մանևրել:
Առանձնյակը նշադրվել էր հունիս ամսին Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ:
Արբանյակային տվիչներով նշադրումը նպատակ ունի ուսումնասիրել տեսակների լոկալ և միգրացիոն տեղաշարժերը, ինչն իր հերթին թույլ է տալիս հետագայում առավել կառավարելի պահպանություն իրականացնել:
Իսկ թե ինչպիսի ներդրում են ունենում արբանյակային տվիչներից ստացված տվյալները տեսակների պահպանության գործում, կներկայացնենք հետագայում: