Երեկ Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչները դիմել են մեզ՝ նշելով, որ սարերում վիրավոր գիշատիչ թռչուն են գտել։
Մեր մասնագետները, արագ արձագանքելով, մոտեցել են բնակիչներին և պարզել, որ թռչունը մեծ ճուռակ էր, և նա չունի վիրավորում, սակայն հյուծված էր։
Պայմանավորվելով Արմավիրի մարզի կենդանաբանական այգու հետ՝ մեր մասնագետները թռչնին տեղափոխեցին այնտեղ՝ նրա պատշաճ խնամքը կազմակերպելու համար։
Մեկ շաբաթվա վերականգնողական շրջանն ավարտելուց հետո թռչնին բաց կթողնենք վայրի բնություն։
Շնորհակալ ենք Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչներին ցուցաբերած սրտացավության համար, Արմավիրի մարզի կենդանաբանական այգուն՝ հերթական անգամ աջակցելու և թռչնին իրենց մոտ ընդունելու համար, ինչպես նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին աջակցության համար։