«Տարվա թռչուն 2023 - քարարծիվ» արշավի շրջանակներում մեր մասնագետներն իրականացրին դաշտային աշխատանքներ՝ բացահատելու և քարտեզագրելու քարարծվի բնադրման վայրերը։
Կատարված վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քարարծվի ձագերն արդեն մեծացել են և իրականացնում են թռչելու առաջին փորձերը։
Այս ուսումնասիրություններին միանում և աջակցում են նաև ՀՀ քաղաքացիներ՝ «քարարծվի պահապան» նախաձեռնության շրջանակներում։ Եթե Դուք նույնպես ցանկանում եք դառնալ «քարարծվի պահապան», ապա անհրաժեշտ է․
- փնտրել և գտնել քարարծիվների բնադրման վայրերը Ձեր բնակավայրերին հարող հատվածներում կամ դրանիցից դուրս,
- մեզ տեղեկացնել Ձեր կողմից արդեն իսկ հայտնի քարարծվի բնի տեղադիրքի մասին,
- հսկել բնի անվտանգությունը բնադրման ողջ ընթացքում,
- պարբերաբար մեզ տրամադրել քարարծիվների շարժի մասին Ձեր դիտարկումները:
Դառնալով «Քարարծվի պահապան»՝ մեր կողմից կստանաք խրախուսական նվերներ, իսկ եթե հնարավորություն չունեք պարբերաբար հետևելու բնադրման ընթացքին և մեզ հետ կիսվելու այդ տեղեկատվությամբ, ապա կարող եք տրամադրել միայն բնադրման վայրի մասին տեղեկատվություն։ Այս դեպքում ևս կստանաք խրախուսական նվերներ: