Յուրաքանչյուր տարի մայիս ամսվա 3-րդ ուրբաթ օրը նշվում է որպես վտանգված տեսակների համաշխարհային օր
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը, գործունեության առաջին իսկ օրվանից համագործակցելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ոլորտի պետական և ոչ պետական կառույցների հետ, իրականացնում է մի շարք ծրագրեր՝ ուղղված Հայաստանում վտանգված տեսակների ուսումնասիրությանն ու դրանցից ստացված արդյունքների հիման վրա պահպանության վերաբերյալ միջոցառումների մշակմանը։
Օրը ևս մեկ հնարավորություն է ընդգծելու բնության յուրաքանչյուր մասնիկի կարևորությունն ու վերջիններիս պահպանման անհրաժեշտությունը ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ։