Հարգելի՛ բնապահպաններ,
հաշվի առնելով տարվա թռչնի՝ սպիտակապոչ արծվի՝ Հայաստանում հազվագյուտ հանդիպող տեսակ լինելը, խնդրում ենք ձեզ թռչնատեսակի նկատելիս անմիջապես տեղեկացնել մեզ․ խիստ ցանկալի է համապատասխան լուսանկարով կամ տեսանյութով, ինչպես նաև կոորդինատներով։
Իսկ ինչպե՞ս ճանաչել նրան։
- Սպիտակապոչ արծիվն ունի հզոր, մեծ կտուց, կարճ, բութ սրված պոչ։
- Հասուն սպիտակապոչ արծիվը տարբերվում է իր արտահայտիչ սպիտակ պոչով,
- երիտասարդները և չափահասները՝ կռնատակի բաց գույնով, իսկ բաց գույնի պոչի փետուրները՝ մուգ երիզներով։
Տարիքի հետ թռչնի գլխի, ուսերի և կրծքային հատվածի փետրավորումը աստիճանաբար անցում է կատաում ավելի բաց գույների։
Նշենք նաև, որ սպիտակապոչ արծիվը՝
- գրանցված է ՀՀ Կարմիր գրքում,
- կլոր տարի չվահյուր է,
- վերջին գրանցումը եղել է 2023 թվականի գարնանը Գեղարքունիքի մարզում:
- Հանդիպում է սովորաբար ծառերին մոտ բաց ջրային տարածություններում, գետահովիտներում, ջրածածկ հարթավայրերում։
- Սնվում՝ առավելապես ձկներով և այլ ողնաշարավորներով, լեշերով։
Հիշեցնենք, որ հանրային քվեարկության արդյունքում 2024 թվականի տարվա թռչուն է ընտրվել սպիտակապոչ արծիվը (Haliaeetus albicilla)։
Սիրով կսպասենք ձեր արձագանքին։
Գործենք միասին՝ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ։