Սեպտեմբերի 13-ին Հայաստանում նշվում է բնության հատուկ պահպանվող տարածքների օրը
Հայաստանում առկա բնության հատուկ պահպանվող տարածքները ներառում են՝
- 4 ազգային պարկ՝ «Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիք»,
- 3 պետական արգելոց՝ «Խոսրովի անտառ», «Շիկահող» և «Էրեբունի»,
- 232 բնության հուշարձան և 27 պետական արգելավայրեր։
Պահպանվող տարածքներն ապահովում են կյանքի բազմազանությունը՝ պահպանելով տեսակներն ու նրանց կենսամիջավայրերը, արժեքավոր էկոհամակարգերը, առանց որոնց մարդկության կայուն սոցիալական և տնտեսական զարգացումն անհնար է:
Նշենք, որ օրվա կապակցությամբ շաբաթվա ընթացքում Գերմանիայի բնության պահպանության միության Հայաստանյան մասնաճյուղի կողմից «մաքուր ապագա» ծրագրի շրջանակներում իրականացվել է դասընթաց «բնության հատուկ պահպանվող տարածքներ» թեմայով։
Հիշեցնենք նաև, որ ներկայումս NABU հայաստանյան մասնաճյուղը «Դիլիջան» ազգային պարկի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության շրջանակներում իրականացնում է պարկի կենսաբազմազանության, մասնավորապես՝ ձկնաբանության և բուսաբանության ուսումնասիրություններ։