Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում
/ Պարունակություն / Բնության հատուկ պահպանվող տարածքներ

Բնության հատուկ պահպանվող տարածքներ

Բնության հատուկ պահպանվող տարածքներ, պետությունների կողմից բնության տարբեր տարածքներում որևէ տնտեսական գործունեության սահմանափակումը կամ առհասարակ արգելումն է օրենսդրությամբ, որն ուղղված է կենսաբազմազանությունը և էկոհամակարգերը պահպանելուն:

Բնության հատուկ պահպանվող տարածքների շնորհիվ ապահովվում են եզակի էկոհամակարգերի, հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, էնդեմիկ, ռելիկտային տեսակների պահպանությունը և վերարտադրությունը բնական միջավայրում:

Բնության հատուկ պահպանվող տարածք կարող են լինել մակերեսային և ստորերկրյա ջրավազները, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի առանձնացված տեղամասերը:

Պահպանվող տարածքների հիմնական նպատակը տեսակների պահպանությունն է, լինի դա ֆլորա, թե ֆաունա, ինչպես նաև տեղի մշակութային արժեքների և բնական ռեսուրսների պաշարների պահպանությունը, ինպիսիք են՝

  • Ածխածնի պաշաներ

Անտառահատումից ածխածնի արտանետումները կազմում են ածխածնի գլոբալ արտանետումների մոտավորապես 20% -ը, ուստի համաշխարհային ածխածնային պաշարները պաշտպանելու դեպքում ջերմոցային գազերի արտանետումները կրճատվում են և կանխվում է հողերի ծածկույթի երկարաժամկետ փոփոխությունները, ինչը արդյունավետ ռազմավարություն է գլոբալ տաքացման դեմ պայքարում: Երկրի  ածխածնի գլոբալ պաշարներից 15.2% -ը պարունակվում է պահպանվող տարածքներում:

  • Տրոպիկական անտառներ

Աշխարհի անտառների 18.8% -ը համարվում է պահպանվող տարածք, իսկ 20-ից 16 տեսակի անտառները ունեն պահպանվող տարածքների ծածկույթի 10% կամ ավելի տարածություն:

  • Լեռներ

Ազգային պահպանվող տարածքները ծածկում են աշխարհի լեռնային շրջանների 14.3% -ը, իսկ 2009 թ.-ին այդ լեռնային պահպանվող տարածքները ամբողջ աշխարհի պաշտպանվող տարածքների 32.5% մասսն էին կազմում: 1990-ից ի վեր լեռնային պահպանվող տարածքների ծածկույթը ավելացել է 21% -ով։

Պահպանվող Տարածքների Համաշխարհային Հանձնաժողովի (WCPA) միջոցով՝ IUCN- ը մշակել է պահպանվող տարածքների կառավարման վեց կատեգորիա, որոնք սահմանում են պահպանվող տարածքները՝ իրենց կառավարման նպատակների համաձայն, որոնք միջազգային ճանաչում ունեն տարբեր ազգային կառավարությունների և Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից: Կատեգորիաները տրամադրում են միջազգային ստանդարտներ՝ պահպանվող տարածքները սահմանելու համար և խրախուսում են պահպանությանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ ըստ իրենց կառավարման նպատակների:

 

IUCN պահպանվող տարածքների կառավարման կատեգորիաներ.

  • Կատեգորիա Ia - Արգելոց
  • Կատեգորիա Ib – Վայրի բնություն
  • Կատեգորիա II - Ազգային պարկ
  • Կատեգորիա III - Բնության հուշարձան
  • Կատեգորիա IV - Հաբիթաթ / Տեսակների կառավարման տարածք
  • Կատեգորիա V - Պահպանվող լանդշաֆտ
  • Կատեգորիա VI - Պահպանվող տարածք, բնական ռեսուրսների կայուն օգտագործմամբ

Ըստ <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքի (1991)՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածքներ երաշխավորված են ազգային պարկերը, արգելոցները, արգելավայրերը և բնության հուշարձանները:

Հայաստանի տարածքի 387 հազ․ հա կամ 13%-ը Բնության Հատուկ Պահպանվող Տարածքներ են՝

  • 27 Պետական Արգելավայր
  • 233 Բնության Հուշարձան