Բնության հատուկ պահպանվող տարածքներ, պետությունների կողմից բնության տարբեր տարածքներում որևէ տնտեսական գործունեության սահմանափակումը կամ առհասարակ արգելումն է օրենսդրությամբ, որն ուղղված է կենսաբազմազանությունը և էկոհամակարգերը պահպանելուն:
Բնության հատուկ պահպանվող տարածքների շնորհիվ ապահովվում են եզակի էկոհամակարգերի, հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, էնդեմիկ, ռելիկտային տեսակների պահպանությունը և վերարտադրությունը բնական միջավայրում:
Բնության հատուկ պահպանվող տարածք կարող են լինել մակերեսային և ստորերկրյա ջրավազները, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի առանձնացված տեղամասերը:
Պահպանվող տարածքների հիմնական նպատակը տեսակների պահպանությունն է, լինի դա ֆլորա, թե ֆաունա, ինչպես նաև տեղի մշակութային արժեքների և բնական ռեսուրսների պաշարների պահպանությունը, ինպիսիք են՝
- Ածխածնի պաշաներ
Անտառահատումից ածխածնի արտանետումները կազմում են ածխածնի գլոբալ արտանետումների մոտավորապես 20% -ը, ուստի համաշխարհային ածխածնային պաշարները պաշտպանելու դեպքում ջերմոցային գազերի արտանետումները կրճատվում են և կանխվում է հողերի ծածկույթի երկարաժամկետ փոփոխությունները, ինչը արդյունավետ ռազմավարություն է գլոբալ տաքացման դեմ պայքարում: Երկրի ածխածնի գլոբալ պաշարներից 15.2% -ը պարունակվում է պահպանվող տարածքներում:
- Տրոպիկական անտառներ
Աշխարհի անտառների 18.8% -ը համարվում է պահպանվող տարածք, իսկ 20-ից 16 տեսակի անտառները ունեն պահպանվող տարածքների ծածկույթի 10% կամ ավելի տարածություն:
- Լեռներ
Ազգային պահպանվող տարածքները ծածկում են աշխարհի լեռնային շրջանների 14.3% -ը, իսկ 2009 թ.-ին այդ լեռնային պահպանվող տարածքները ամբողջ աշխարհի պաշտպանվող տարածքների 32.5% մասսն էին կազմում: 1990-ից ի վեր լեռնային պահպանվող տարածքների ծածկույթը ավելացել է 21% -ով։
Պահպանվող Տարածքների Համաշխարհային Հանձնաժողովի (WCPA) միջոցով՝ IUCN- ը մշակել է պահպանվող տարածքների կառավարման վեց կատեգորիա, որոնք սահմանում են պահպանվող տարածքները՝ իրենց կառավարման նպատակների համաձայն, որոնք միջազգային ճանաչում ունեն տարբեր ազգային կառավարությունների և Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից: Կատեգորիաները տրամադրում են միջազգային ստանդարտներ՝ պահպանվող տարածքները սահմանելու համար և խրախուսում են պահպանությանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ ըստ իրենց կառավարման նպատակների:
IUCN պահպանվող տարածքների կառավարման կատեգորիաներ.
- Կատեգորիա Ia - Արգելոց
- Կատեգորիա Ib – Վայրի բնություն
- Կատեգորիա II - Ազգային պարկ
- Կատեգորիա III - Բնության հուշարձան
- Կատեգորիա IV - Հաբիթաթ / Տեսակների կառավարման տարածք
- Կատեգորիա V - Պահպանվող լանդշաֆտ
- Կատեգորիա VI - Պահպանվող տարածք, բնական ռեսուրսների կայուն օգտագործմամբ
Ըստ <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքի (1991)՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածքներ երաշխավորված են ազգային պարկերը, արգելոցները, արգելավայրերը և բնության հուշարձանները:
Հայաստանի տարածքի 387 հազ․ հա կամ 13%-ը Բնության Հատուկ Պահպանվող Տարածքներ են՝
- 27 Պետական Արգելավայր
- 233 Բնության Հուշարձան