
Շաաատ լավ լուր ունենք բոլոր բոլորի համար
Արդեն իսկ վաղը դուք կկարողանաք անձամբ ականատես լինել Սպիտակ արագիլների առօրյային՝ մեր կազմակերպության կողմից տեղադրված առցանց տեսախցիկի միջոցով:
Առցանց տեսախցիկը տեղադրվել է Արմաշ գյուղում բնադրող Սպիտակ արագիլներից մեկի բնին հարող հատվածքում: Տեսախցիկի տեղադրումը հետապնդում է ներքոհիշյալ նպատակները՝
- Արագիլների բնադրման առանձնահատկությունների ուսումնասիրություն,
- Արագիլների կերային բազայի ուսումնասիրություն,
- Արագիլների փետուրների աղտոտման պատճառների բացահայտում:
Նշենք, որ 2019 թ. -ին մեծ աղմուկ բարձրացրած դեպքերը կրկնվում են այս տարի ևս: Մեր թիմի մոնիտորինգային այցերի ժամանակ բացահայտել ենք Արարատի մարզի տարբեր համայնքներում բնադրող բազմաթիվ թռչուններ, որոնց փետուրներն աղտոտված են: Հուսով ենք, որ տեսախցիկի միջոցով կկարողանանք հասկանալ խնդրի պատճառը և միասին լուծում կտանք դրան:
Եկեք միասին բացահայտենք արագիլների աղտոտման պատճառները, տանք հիմնարար լուծումներ, հետևենք նրանց կյանքին և ձեռնամուխ լինենք նրանց պահպանությանը:
Աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու համար մեր խորին շնորհակալություն ենք հայտնում Տիգրան Մաթևոսյանին, Սիմոնյանների ջերմ և հյուրնկալ ընտանիքին և Պուլս սերվիսին: