/ Content / «Էկոլոգիական Սնունդ» ավանդականից անցում օրգանականի

«Էկոլոգիական Սնունդ» ավանդականից անցում օրգանականի

Ողջ աշխարհում օրգանական սննդամթերքների սպառումը էլ ավելի մեծ թափ է առնում։ «Օրգանական», «Էկո» կամ «Բիո» մակնշված արտադրանքի համաշխարհային շուկան տարեց տարի աճում է։ €Պետությունները ջանքեր են ներդնում գյուղատնտեսության մեջ էկոլոգիական մեթոդներ ներդնելուն, քանի որ այդ մեթոդների կիրառման շնորհիվ լուծվում են մի շարք մարդկության համար կարևոր խնդիրներ՝ կենսաբանական ռեսուրսների պահպանություն, մաքուր շրջակա միջավայրի ստեղծում, արտանետումերի կրճատում։ €

Օրգանական մեթոդների կիրառումը ապահովում է բնությանը և մարդուն սպառնացող գլոբալ մարտահրավերների մեղմացումը, օրինակ՝ կլիմայի փոփոխություն, հողերի դեգրադացում և անապատացում, կենսաբազմազանության վտանգ, ջրի, հողի, օդի աղտոտում։ Այս մարտահրավերներին դիմադրելու համար անհրաժեշտ է միավորել տեղական, տարածաշրջանային և միջազգային ջանքերը։ €Սպառողը իր ընտրությունը ի հօգուտ «Օրգանական», «Էկո», «Բիո» մակնշված արտադրանքի անելիս՝ նպաստում է թվարկած մարտահրավերների լուծմանը և ապագա սերունդներին ժառանգում է պահպանված բնություն ու բնական ռեսուրսներ ։ €

«Օրգանական», «Էկո», «Բիո» արտադրանքը բարենպաստ է նաև մարդու առողջության համար, քանի որ զերծ է աղտոտիչներից ու գենետիկորեն փոխակերպված բաղադրիչներից, ինչպես նաև ենթարկվել է նվազագույն արտաքին միջամտությունների։ € Գյուղատնտեսական, սննդի, կերային արտադրատեսակների վրա «Օրգանական», «Էկո», «Բիո» մակնշումերը վկայում են այն մասին, որ արտադրանքը պատրաստվել է օրգանական սննդի ու գյուղարտադրության ստանդարտների պահանջներին համաձայն և դրանց պատրաստման ողջ ընթացքը հսկվել է և հավաստվել է (սերտիֆիկացվել) անկախ և իրավասու օրգանական սերտիֆիկացնող մարմի կողմից։ €

«Օրգանական», «Էկո» կամ «Բիո» սննդի շուկան այլընտրանքային շուկա է, որը նախատեսում է օրգանական ստանդարտների առկայություն, պարտադիր կամ կամավոր, միջազգային, պետական, միջպետական կամ մասնավոր, ինչպես նաև սպառողի համար ապահովում է երաշխիքներ այն մասին, որ օրգանական ստանդարտի պահանջները պահպանվել են արտադրողների կողմից արտադրության ողջ շղթայում ՝ հողից մինչև խանութ։

 

«Էկոլոգիական Սնունդ» ավանդականից անցում օրգանականի բրոշյուրը կարող եք ներբեռնել այստեղ։